Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է 4000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ


13:01 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը անցկացրել է 4000 կմ հեռահարությամբ «Ագնի-IV» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, որը կարող է կրել մարտագլխիկ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Հրթիռն արձակվել է Ուիլեր կղզու զորանոցից: Հրթիռը կշռում է 17 տոննա, երկարությունը 20 մ է: Միջուկային մարտագլխիկի կշիռը հասնում է 1 տոննայի:

Սա «Ագնի-IV» հրթիռի փորձարկման չորրորդ դեպքն է, որոնցից միայն առաջինն է անհաջող ավարտ ունեցել: