Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել


12:55 , 20 հունվար, 2014

Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանցի հաքերները հայկական մի շարք կայքեր են կոտրել: Ադրբեջանական արդեն ավանդական դարձած հունվարի 20-ի այս անգամվա հարձակումից մոտ 60 կայք է տուժել:

Panorama.am-ի թղթակցին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կոտրված կայքերի մի մասն արդեն վերականգնվել է և հավելեց, որ ադրբեջանցի հաքերների հարձակումից տուժել են նաև Արցախի մի քանի գերատեսչությունների կայքեր, բիզնեսի հետ կապված կայքեր և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ