Google-ում ինֆորմացիա որոնելու 9 տարբերակ, որոնց մասին օգտատերերի 96% տեղյակ չէ


22:15 , 20 հունվար, 2014

 1  Ինչպե՞ս գտնել կոնկրետ բառ կամ բառաձևը

Բառը դրեք չակերտների մեջ (” “) և Google-ը կորոնի այն էջերը, որտեղ հստակ այդպիսի արտահայտություն կամ բառաձև գոյություն ունի:  

Օրինակ.

["Ես իմ անուշ Հայաստանի"]


 2  Ինչպե՞ս մեջբերում գտնել, որտեղ բառ է բաց թողնված

Մեջբերման մեջ բա՞ռ եք մոռացել: Ձեր մեջբերումը չակերտների մեջ վերցրեք, իսկ բացակայող բառի փոխարեն աստղանիշ գրեք: Մեջբերումը կգտնվի բաց թողնված բառի հետ միասին:

Օրինակ.

["գիշեր փողոց * դեղատուն"]


 3  Ինչպե՞ս գտնել ցանկացած մի քանի բառ միաժամանակ

Ուղղակի թվարկեք համապատասխանող տարբերակները ուղղահայաց նշանով ( | ) և Google-ը կփնտրի նյութեր այդ բառերով:  

Օրինակ.

[նարինջ | կաքավ | շամպայն]


 4  Ինչպե՞ս մեկ նախադասության մեջ առանձին բառ գտնել

Այս դեպքում կարելի է օգտագործել «ամպերսանդ» ( & ) անունով հրահանգը: Եթե բառերը միացնեք այս նշանով, ապա Google կգտնի այն նյութերը, որտեղ այդ բառերը ներառված են մի նախադասության մեջ:

Օրինակ.

[Թամանյանի հուշարձան &Երևան]


 5  Ինչպես գտնել մի նյութ, որը հստակ բառ է պարունակում

Անհրաժեշտ բառի դիմաց դրեք գումարման նշանը (+)՝ առանց առանձնացնելու բառից: Որոնման մեջ կարելի է մի քանի բառ ընդգրկել:

Օրինակ.

[Փոքրիկ իշխանը +վեպ]


 6  Ինչպես որոնումից բառ բացառել

Դրեք մինուսի նշանը այն բառից առաջ, որը չեք ցանկանում տեսնել պատասխաններում: Այդպես կարելի է մի քանի բառ հանել:  

Օրինակ.

[the beatles let it be -rock - mccartney]

[գործվածքների սխեմաներ-գնել]


 7  Ինչպե՞ս որոնում կատարել կոնկրետ լեզվով 

Այդ գործողության համար անհրաժեշտ կլինի site օպերատորը: Այն թույլ է տալիս որոնման մեջ նշել այն կայքը, որտեղ հարկավոր է որոնում կատարել: Site բառից հետո անպայման միջակետ դրեք:  

Օրինակ.

[հհ սահմանադրություն site: parliament(կետ)am]


 8  Ինչպե՞ս հստակ ֆորմատի նյութեր գտնել

Ձեզ հարկավոր է mime օպերատորը: Սկզբում գրեք mime, ապա միջակետ, այնուհետև նյութի այն ֆորմատը, որը Ձեզ անհրաժեշտ է: Օրինակ, pdf կամ doc:

Օրինակ.

[դիմում mime:pdf]


 9  Ինչպե՞ս կոնտրետ լեզվով փնտրել կայքերում

Օպերատոր lang-ի միջոցով կարելի լուծել այս խնդիրը: Lang-ից հետո միջակետ դրեք և գրեք, թե որ լեզվով են Ձեզ նյութեր հարկավոր: Եթե ռուսերեն, ապա պետք է ru նշել, եթե հայերենը՝ am: Անգլերենը նշվում է որպես en, ֆրանսերենը՝ fr:

Օրինակ.

[void glClearColor lang:ru]