Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա


12:42 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Երկուշաբթի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

Անկարայում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:

Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին կհանդիպի նաև վրացական համայնքի հետ: Տեղի կունենա երկու նախագահների համատեղ մամլո ասուլիս:

Սա Վրաստանի նախագահի երկրորդ այցն է արտասահման՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Առաջին այցը նա կատարել է Վիլնյուս, որտեղ մասնակցել է ԵՄ գագաթնաժողովին: