Հայտնի մարդկանց անհայտ սեքս սկանդալները (մաս 2)


14:00 , 20 հունվար, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 5  Ֆիլիպինների նախագահի հոլիվուդյան կրքերը

1- philipine


Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսը տառապում էր մեծագարությամբ, դեռևս մինչև երկրի նախագահ դառնալը: Իր եսակենտրոն նախագծերից մեկի շրջանակներում նա պատրաստվում էր կինոնկար նկարահանել, որտեղ ներկայացվելու էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գործած իր քաջագործությունները:  Մարկոսի դերում պետք է հանդես գար դերասան Փոլ Բըրքը, իսկ գլխավոր հերոսուհու դերում՝ Դովի Բիմզը: Մանիլա ժամանելուն պես՝ Բիմզը գրավեց Մարկոսի ուշադրությունը: Նախագահը սկսեց սիրահետել նրան, և ֆիլմի ստեղծման ընթացքում սկիզբ առավ մի սիրավեպ, որը տևելու էր երկու տարի: Մարկոսը զգուշանում էր, որպեսզի իր կին Իմելդան չիմանա իր սիրավեպի մասին: Նա չէր էլ կասկածում, որ իր հետ կենակցելուց առաջ, Բիմզը կարող էր ձայնագրող սարք դնել իրենց մահճակալի տակ:

Երբ սիրավեպն ավարտվեց, և Բիմզը, ինչպես հարկն է չվարձատրվեց, նա ձայնագրությունները ցույց տվեց Մանիլայի լրագրողներին: Նրանք ապշեցին, երբ լսեցին նախագահի ձայնարկությունները, որոնք նա արձակել էր սեքսի ժամանակ: Հրաժեշտ տալով լրագրողներին՝ Բիմզը փախավ Հոնկոնգ: Այնտեղ նա խույս տվեց Մարկոսի ուղարկած մարդասպաններից մեկից: Մարկոսի կին Իմելդան օգտագործում էր այդ սիրավեպը՝ Մարկոսի վրա ճնշումներ գործադրելու և իր սեփական դիրքերն ամրապնդելու համար: Երբ Մարկոսը ընդունեց ամուսնական օրենքը, նրա կինը իր վերահսկողության տակ առավ ամեն ինչ, այդ թվում՝ իր ամուսնուն:  

 4  Քանաան Բանանա

UN Climate Change Summit Enters Final Week

Քանաան Բանանան Զիմբաբվեի առաջին սևամորթ նախագահն է: Այնուամենայնիվ, իրականում իշխանությունը պատկանում էր վարչապետ Ռոբերտ Մուգաբեին, ուստի Բանանայի զբաղեցրած պաշտոնն ավելի շատ ձևական բնույթ էր կրում: Բանանան օգնել է համերաշխության տանող գործարք կնքել կառավարության և ապստամբների միջև, սակայն քչերն են նրան հիշում դրա համար: Նա ավելի հայտնի է սեքս սկանդալներով, քան քաղաքական գործունեությամբ: Բանանան բռնաբարում էր իր տղամարդ օգնականներին և թիկնապահներին: Նա դեռ երկար կշարունակեր սեռական ոտնձգություններ իրականացնել, եթե 1997 թ.-ին իր նախկին թիկնապահներից մեկը նրան չմատներ:

Այդ թիկնապահին մեղավոր էին ճանաչել սպանության մեջ: Նա խոստովանել էր, որ սպանել էր իր զոհին այն բանի համար, որ վերջինս ծաղրել և «Բանանայի կին» էր անվանել իրեն: Այս դեպքից հետո Բանանայի նախկին աշխատակիցներից մի քանիսը ևս հայտնեցին, որ Բանանան բռնաբարել է իրենց: Բանանան փախավ երկրից, նախքան նրան կազատազրկեին: Նա վախենում էր, որ Մուգաբեն կսպաներ իրեն: Հետագայում նա վերադարձավ և ընդամենը ութ ամիս անցկացրեց բանտում, թեպետ ակնկալվում էր, որ կազատազրկվի առնվազն տասը տարով:

 3  Թարոկշշորի սկանդալը 

10- india copy

19-րդ դարում Հնդկաստանը դեռևս Անգլիայի գաղութներից էր, իսկ Կալկաթայի մայրաքաղաքը Թարոկշշորին էր: Հենց այստեղ էլ տեղի է ունեցել ժամանակի ամենաաղմկահարույց սեքս սկանդալներից մեկը: Տեղի մայր տաճարի քահանան՝ Մադհավչանդրա Գիրին, ինտիմ հարաբերությունների մեջ մտավ կառավարության աշխատակիցներից մեկի՝ Էլոքեշիի կնոջ հետ: Այդ ժամանակ նրա ամուսինը գործուղման մեջ էր: Հետագայում Էլոքեշին և Գիրին շարունակեցին իրենց սիրային հարաբերությունները՝ Էլոքեշիի ծնողները համաձայնությամբ: Երբ Բաներջին վերադարձավ, նրա կինը խոստովանեց ամեն ինչ և աղաչեց ամուսնուն ներել իրեն:

Հետագայում իրարամերժ լուրեր էին պտտվում Էլոքեշիի և Գիրիի հարաբերությունների մասին: Ոմանք ասում էին, որ Էլոքեշին է գայթակղեցրել Գիրիին, իսկ ոմանք էլ ասում էին, որ Գիրին բռնաբարել է Էլոքեշիին: Ի վերջո, նրանք հաշտվեցին և փորձեցին լքել իրենց բնակավայրը, սակայն քահանայի դրածոները խոչընդոտեցին դրան:

Բանեջին, բարկացած և հիասթափված այդ ամենից, գլխատեց Էլոքեշիին, ինչից հետո նրան ձերբակալեցին: Դատավարության մասին հրապարակումներ եղան անգամ բրիտանական մամուլում: Սկզբում Բաներջիին արդարացրին, հետո մեղավոր ճանաչեցին, իսկ ավելի ուշ ներում շնորհեցին, քանի որ հանրությունը նրա կողմից էր և ամեն կերպ աջակցում էր նրան: Իսկ քահանային պաշտոնանկ արեցին և ուղարկեցին երեք տարվա տաժանակիր աշխատանքների: Տարիներ անց այս սկանդալը պատկերվեց մի շարք պիեսներում ու արվեստի գործերում, ինչի շնորհիվ սկանդալից տասնամյակներ անց էլ դրա մասին հիշողությունները թարմ էին մնում:

 2  Ջեյկոբ Զուման սեքս սկանդալի կիզակետում

Dow Drops On Greek Debt Crisis Fears

Հարավային Աֆրիկայի ներկայիս նախագահը Ջեյկոբ Զուման է: Նա հավանաբար ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին սխալ պատկերացումներ ուներ: 2006 թ.-ին սկսեց Ջեյկոբ Զումանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում էր իր հանգուցյալ ընկերոջ դստեր՝ ՄԻԱՎ-ով հիվանդ 31-ամյա մի կնոջ բռնաբարության մեջ: Զումանը հերքում էր բռնաբարելու մեղադրանքները: Նա միայն խոստովանեց, որ ինքը պահպանակ չի օգտագործել, թեպետ իմացել է, որ այդ կինը ՄԻԱՎ-ի վարակակիր է: Փոխարենը նա լոգանք էր ընդունել ընկերոջ դստեր հետ՝ սեռական կապի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ կարծելով, թե դա կնվազեցնի վարակվելու ռիսկը:

Հետագայում պարզվեց, որ կինը նախկինում էլ էր զրպարտել տարբեր տղամարդկանց իրեն բռնաբարելու մեջ: Դատարանն անմեղ ճանաչեց Զումային, սակայն դատավորը նրան նախատեց անպատասխանատու վերաբերմունքի համար՝ նշելով, որ իրեն ենթարկել է ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին: Բոլորին մի հարց էր հետաքրքրում. արդյո՞ք Զուման վարակվել էր: 2010 թ.-ին Զուման պաշտոնապես հայտարարեց, որ բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքը լիովին առողջ է: Ինչ խոսք, նա բախտավոր մարդ է:

 1  Օյլենբերգի սկանդալը   

7- kaiser

Կայսերական Գերմանիայի ամենաաղմկահարույց սկանդալներից մեկը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Գերմանիայի Կայսր Վիլհելմ II-ին սկսեցին մեղադրել պացիֆիզմ քարոզող նույնասեռականների հետ շփվելու մեջ: Այս լուրերը տարածել էր ամսագրի հրատարակիչ Մաքսիմիլան Հարդենը: Նա հավատացած էր, որ կայսեր վարած քաղաքականությունը կկործանի Գերմանիան: Ուստի նա ցանկանում էր վարկաբեկել կայսերը և մերկացնել կայսեր շրջապատի մարդկանց: Հարդենի հիմնական թիրախներից էր Օյլենբերգի արքայազն Ֆիլիպը, ով կայսեր ամենամտերիմ մարդկանցից էր և հայտնի էր իբրև պացիֆիստ: Հարդենը ենթադրում էր, որ ամուսնացած Օյլենբերգը բազում նույնասեռական սիրեկաններ ուներ: Նրանցից էր Բեռլինի զինվորական հրամանատար Կունո Վոն Մոլտկեն: Հարդենի հնչեցրած մեղադրանքների հիման վրա դատական գործ սկսեց: Հարդենը վկաները էր բերում, ովքեր պնդում էին, որ կայսրը ու Ֆիլիպ Արքայազնը նույնասեռական են, իսկ մեղադրյալներն ու իրավաբանները սպառնում էին պատժել Հարդենին զրպարտանքի համար: Ի վերջո, Հարդենը մեղավոր ճանաչվեց կայսերը և նրա շրջապատին զրպարտելու մեջ, սակայն դատավարության արդյունքները համոզիչ չէին: Մեղադրյալները գիտակցում էին, որ իրենք վարկաբեկված են: Ինչ վերաբերում է Հարդենին, անկախ իր կամքից, նա ինքը նպաստեց Գերմանիայի կործանմանը: Երբ Օյլենբերգը և պացիֆիստները հեռացան ասպարեզից, կայսեր շրջապատում ռազմատենչ մարդիկ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեցին: Հենց սա էլ նպաստեց, որպեսզի սկսվի Առաջին համաշխարհային պատերազմը: