Ցինիզմը դառնում է քաղաքական կատեգորիա


12:33 , 20 հունվար, 2014

ԱԺ ՀՀԿ խմբացկության անդամ Արտաշես Գեղամյանը սուր քննադատության է արժանացնում ՀՀԿ քվոտայով վարչապետ նշանակված Տիգրան Սագսյանին: 
Մի կողմ թողնելով հարցը՝ Արտաշես Գեղամյանն իրավացի է, թե ոչ, պետք է նկատել, որ սա քաղաքական անթույլատրելի պահվածք է, քանզի եթե պրն. Գեղամյանը չի կիսում Տիգրան Սարգսյանի կողմից իրականացվող տնտեսական գիծը, ուղղակի կարող է վայր դնել իր մանդատը կամ դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից՝ էլ չեմ ասում, որ Արտաշես Գեղամյանն ընդհանրապես կարող էր հրաժարվել ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալուց՝ հատկապես, որ նա քննդատում է Տիգրան Սարգսյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ աշխատած տարիները: 
Ցինիզմը դառնում է քաղաքական կատեգորիա: 
Կարծում եմ՝ քաղաքական սերնդափոխության ժամանակն է, և ժամանակն է, որ ավելի ազնիվ ու սկբունքային գործիչներ լինեն քաղաքական դաշտում: