11:23 , 20 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրաքում գործող «Անսար ալ-Սուննա» խմբավորումը: «Կավկազսկի ուզել» պորտալը տեղեկացնում է, որ հայտարարությունը տարածվել է ծայրահեղական կայքերում:
Խմբավորման հայտարարությունում նշված է, որ ահաբեկչություններն իրականացրել են Սուլեյման և Աբդուռահման անունով անձինք: