11:15 , 20 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ նրա սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առջև: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Սպանությունից յոթ տարի անց այդ սարսափելի սպանության կազմակերպիչները դեռ պատասխան չեն տվել կատարվածի համար: Թուրքական իշխանությունները պետք է կրկնապատկեն ջանքերը և Հրանտ Դինքի ընտանիքի նկատմամբ հասնեն արդարության»,- նշել է Միյատովիչը:
«Բավարար չէ ազատազրկել ձգանը քաշողին: Այդ հանցագործությունների կազմակերպիչները ոչ պակաս վտանգավոր են: Թուրքիայի արդարադատության համակարգը պետք է քաղաքացիներին ցույց տա, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ