Արևի տակ մնալը կարող է իջեցնել արյան ճնշումը. գիտնականներ


11:08 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Արևի տակ տաքանալն օգտակար է, մասնավորապես, այն պատճառով, որ այն կարող է իջեցնել արյան ճնշումը: Ստացված արդյունքները հետազոտողներին օգնել են հասկանալ, թե ինչու են հյուսիսային երկրների բնակիչները ավելի հաճախ մահանում սրտային հիվանդություններից:

Ինչպես հաղորդում է NBC հեռուստաընկերությունը, դա հաստատել են Էդինբուրգի ու Սաութհեմփթոնի համալսարանի մասնագետները: 

Գիտնականները ենթադրում են, որ արևային ճառագայթների բարերար ազդեցությունը կարող է կապված լինել հյուսվածքներում ազոտի օքսիդի պարունակության հետ, որն ազդում է արյան շրջանառության վրա: