Հիվանդանոցում զինվոր է մահացել


11:01 , 20 հունվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Այսօր` ժամը 08.00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՊՆ քննչական ծառայությունից:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքով՝ զինվորը մահացել է հիվանդությունից: ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Դեպքի մանրամասները ճշտվում են: