Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում


10:53 , 20 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են նաև նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումները մի շարք երկրների կրթության նախարարների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ