Ո՞նց ենք ձեզ բացատրելու, որ սպանել չի կարելի


01:22 , 21 հունիս, 2012

Գիտեմ` կարդալ չգիտեք: Բանական խոսք էլ չեք ընմբռնում: Գիտեմ` ձեր ուղեղում մկան է միայն, ձեր երազներում դատարկություն, ձեր մտքերում միայն դրանց բացակայություն, ձեր ականջներում` սեփական որկորից դուրս վազոք փնչոցը: Գիտեմ` լսածը վերամշակելու բջիջներն էլ վաղուց փոխատվության եք տվել մկանակերտ հանգույցներին: Գիտեմ:

Միայն չգիտեմ` ո՞նց ենք ձեզ բացատրելու, որ խփել չի կարելի: Ուղղակի չի կարելի: Որ սպանել չի կարելի: Ուղղակի չի կարելի: Ո՞նց ենք մարդակերությունից անցում պարտադրելու այծի կաթ խմելուն: Ո՞նց ենք հասարակությունը ախտահանելու ձեր անօգուտ ու վնասակար ներկայացվածությունից: Չգիտեմ: Անկեղծ չգիտեմ: