Ֆեյսբուքը երեկ. Լևոն Զուրաբյանի հնացած կոչերից մինչև Ստյոպա Սաֆարյանի մայդանական լուրերը


10:26 , 20 հունվար, 2014

Շատին ձգտողը քիչն էլ կկորցնի: Օրվա իմաստ:

Երեկ շարունակվում էին արձագանքները կապված ամսի 18-ի միտինգի հետ: Դրական և բացասական արտահայտվողները հավասարակշռում էին: Նույնիսկ միտինգի գնացած մարդիկ նյարդայնանացած էին, որ Լևոն Զուրաբյանի ելույթից հետո սկսել են հնչել «պայքա՛ր, պայքա՛ր» կոչերը: Աչքիս, ազգովի կպնենք ու ՀԱԿ-ի համար նոր լոզունգներ հորինենք, որ գոնե իրանց լոզունգներից մնացածը չնեղվեն: Ովքեր էլ պնդում են՝ այնտեղ քաղաքականություն չկար, հիասթափեցնեմ՝ «պայքա՛ր, պայքա՛ր» կոչի հետ կապված հակասություններն էլ ձեզ քաղաքական անհանդուրժողականության վառ օրինակ:

«Դեմ» հանրահավաքի մասին դադարեցին խոսել, երբ Ուկրաինայում իրավիճակը փոքր-ինչ լարվեց: Սաֆարյան Ստյոպան կրկին «Սփորթ» էր անում իր ուկրաինացի ընկերներին՝ սեփական պատը ողողելով մայդանական լուրերով: Հայկական խնդիրների մասին այլևս ոչ ոք չէր հիշում, մի խոսքով, այդ պահին հայաստանցիների մեծ մասը հրաշքով դարձել էին ուկրաինական անձնագրի կրող: Հանգիստ թողեք ուկրաինական մայդանները, իրենք իրենց քաղաքական խնդիրներն են լուծում՝ իրենց ամբիցիաներով համեմված:

2 օր է, ինչ խոսակցություններ են ծավալվում 1 տոննա հերոյինի շուրջ: Ինձ հետաքրիր է՝ 1 տոննա հերոյինի տերերը ինչո՞վ են մտածել այդքան մեծ չափաքանակ տեղափոխելիս: Աչքիս, թուրքին ասել ե՝ն 1 կիլո կտանես էս մեր թուրքն էլ ասել ա՝ մեկ, մեկ, հենա մեկ տոննա կտանեմ: Ագահ ազգ մեծացան էլի էս թուրքերը:

Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Արոնյանի հաջող ելույթները շարունակվեւմ են, վերջին անհաջողություններից հետո նա նոր շունչ է հաղորդում հայկական շախմատին: Մի խոսքով, ոչինչ կորած չէ, ուղղակի տղրքը ագահ չէին ու թողեցին, որ ուրիշներն էլ զգան չեմպիոն լինելու հաճույքը:

Բարի շաբաթվա սկիզբ բոլորին: