Սոչիի օլիմպիադայի շուրջ միջազգային ոչ այնքան բարենպաստ միջավայրը ստիպել են, որ պարոն Պուտինը բարիանա


09:52 , 20 հունվար, 2014

Այսօր Վլադիմիր Պուտինն անչափ բարի ու լիբերալ է եղել. ձեռնպահ է մնացել չեկիստական բառապաշարից, նույնիսկ ասել է, թե ընկերական հարաբերություններ ունի գեյերի հետ։ Հետո մեր ռուսասերներն ասում են, թե գեյերին մենակ Եվրոպայում են սիրում։
Ռուսաստանի նախագահը նաև ասել է, թե դեռ չի որոշել նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության հարցը։ Սա արդեն լրիվ արևմտյան ոճի արտահայտություն էր։
Սոչիի օլիմպիադան ու դրա շուրջ միջազգային ոչ այնքան բարենպաստ միջավայրը ստիպել են, որպեսզի պարոն Պուտինը բարիանա…