Բարաք Օբամայի կարծիքով՝ որոշ ամերիկացիներ իրեն չեն սիրում մաշկի գույնի պատճառով


09:04 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ որոշ ամերիկացիներ իրեն բացասաբար են վերաբերվում ռասայական պատկանելության պատճառով: Նման կարծիք է նա հայտնել ամերիկյան The New Yorker պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Կասկած չկա, որ որոշ մարդիկ չեն սիրում ինձ, քանի որ նրանց դուր չի գալիս այն փաստը, որ ԱՄՆ նախագահը սևամորթ է»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Որոշ տեսաբաններ, սակայն, անմիջապես քննադատության են ենթարկել նախագահի խոսքերը: Նրանց խոսքերով՝ Օբաման ուղղակի ցանկանում է արդարացում գտնել այն բանի համար, որ ավելի ու ավելի մեծ թվով ամերիկացիներ են դժգոհում իր վարած քաղաքականությունից: