08:48 , 20 հունվար, 20141in.am-ը գրում է.
Այսօր ԱՄՆ-ն աշխարհում ավելի լավ գործընկեր չունի, քան Վրաստանն է: Այս մասին ասել է սենատոր Ջեյմս Ինհոֆը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և կառավարության այլ անդամների հետ սենատորների պատվիրակության անդամների հանդիպումից հետո:
«Այսօր մենք աշխարհում ավելի լավ գործընկեր չունենք, քան Վրաստանը»,- սենատորի խոսքերը մեջբերում է Trend-ը:
Սենատորները արտահայտել են իրենց հպարտությունն և գոհունակությունը, որ ԱՄՆ սենատը Վրաստանին հատկացրել է 62 մլն դոլար՝ Եվրոպայի հետ ինտեգրման ծրագիրն իրականացնելու համար:
Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ գումարի տրամադրմամբ նախատեսվում է Ասիգնացիայի միացյալ ակտի ընդունում՝ 2014 թվականի ֆիսկալային տարվա համար: