Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշեցին իրենց «60-ամյակը»


08:40 , 20 հունվար, 2014

Հունվարի 19-ին երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Նրա համար այս օրը կրկնակի տոն է: Ինչպես ArmStar.am-ն արդեն տեղեկացրել էր, օրեր առաջ նաև երգչուհու ամուսնու՝ Գրիգոր Դանիելյանի ծննդյան օրն էր:  Քանի որ հումորիստն այդքան էլ չի սիրում իր ծննդյան օրը, այդ իսկ պատճառով արդեն 6 տարի է՝ զույգը իրենց ծննդյան տարեդարձը միացնում են և նշում  միասին:

Երեկույթի ամբողջական ֆոտոշարքն ArmStar.am-ը կհրապարակի առաջիկայում, իսկ այս պահին ներկայացնում ենք օրվա հոբելյար Հռիփսիմե Ելինյանի հետ մեր հարցազրույցը:

 Երգչուհու խոսքերով նա այս ծննդյան տարեդարձին շատ երկար է սպասել:
«Այս տարեդարձը, թե՛ իմ և թե՛ ամուսնուս համար շատ առանձնահատուկ է, քանի որ այսօր նշում ենք իմ և  Գրիգորի 30 ամյակը: Օրեր առաջ՝ հունվարի 11-ին նրա ծննդյան տարեդարձն էր , սակայն մենք, ավանդույթը չխախտելով, այս տարի ևս, որոշեցինք, որ պետք է նշենք միասին: Ամուսինս այդ առիթով կատակում է՝ ասելով, որ այսօր մենք մեր բոլոր հյուրերին հրավիրվումենք են մեր 60 ամյակին (ծիծաղում է)»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Հռիփսիմեն:  


Քանի որ շատ են թե՛ Հռիփսիմեի, և թե՛ Գրիգորի ընդհանուր ընկերները, զույգը որոշել է հյուրերի մեծ թվաքանակի պատճառով ծննդյան երեկույթը նշել ռեստորանում:
«Ամեն ինչ նախապես արդեն պլանավորել էինք,- ասում է երգչուհին,- անգամ սրահի ձևավորման գույներն էինք որոշել. այդ օրը պետք է գերակշռի սպիտակը և ոսկեգույնը՝ համադրելով մեր ծննդյան տորթի հետ, որի վրա գրված է «60»:

Շարունակությունը` այստեղ