08:10 , 20 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտպանության և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել՝ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Այս մասին կիրակի լույս երկուշաբթի գիշերը հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Համաձայն նախագահի հանձնարարության՝ աշխատանքային խմբի մեջ պետք է մտնեն նախագահի վարչակազմի և նախարարների կաբինետի ներկայացուցիչներ: Արդեն այսօր՝ հունվարի 20-ին, Յանուկովիչը աշխատանքային խմբի մասնակիցներին հանձնարարել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նշվում է նաև, որ դրանից ոչ շատ առաջ բանակցություններ են տեղի ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի՝ Մեժիգորյեում գտնվող նստավայրում, որտեղ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ժամանել է՝ նախագահին փոխանցելու ցուցարարների պահանջները: