Գայլե՛ր, վախեցե՛ք կատաղած գառներից...


23:11 , 20 հունիս, 2012

‎... ու դեռ հնչելու է երաժշտությունը, ու գինարբուքի բովում երկինք է բարձրանալու նրբիրան հայուհիների ականջ ծակող "տաշին", մատուցողները ժրաջան մրջյունների պես շարունակելու են ժանգլյորի վարպետությամբ սեղաններին հասցնել պատվիրված խորտիկները՝ վայրկյան առաջ գոհացնելով քմահաճ հաճախորդներին, շլացնող լույսերի մեջ պարուրված, երջանիկ պահի թեթևությամբ ու շռնդալից զնգոցով միմյանց են բախվելու գավաթները....
իսկ մի քանի ճերմակազգեստ երախտավորներ, աղոթքը շուրթերին, հայացքները չափող ապարատների ցուցիչներին հառած, պայքարելու են ամեն եկող նոր վայրկյանի համար, վախենալով, որ, Աստվա՛ծ մի արասցե, հանկարծ ու այդ նոր վայրկյանն այլևս չգա՝ սփոփանքի խոսքեր են մտմտալու սևազգեստ կանանց համար ...
ու սա՛ է այն իրականությունը, որում ,ավաղ, մենք ապրում ենք, ու որում երբե՛ք չի ապրելու իմ երեխան, ես դա արդեն որոշել եմ... 
ժամանակն է, որ սթափվենք ու սաստենք, այսպես այլևս անհնար է....
Գայլե՛ր, վախեցե՛ք կատաղած գառներից...