18:17 , 19 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Փարիզում քաղաքացին կառավարության գործունեության հետ կապված իր բողոքը որոշել է արտահայտել բավական յուրօրինակ ձևով: Բեռնատարի վարորդը կառավարության շենքի դիմաց բեռնաթափել է մոտ 20 տոննա գոմաղբ՝ «Կորչի՛ Օլանդի կառավարությունը: Կեցցե՛ վեցերորդ հանրապետությունը» կոչով:
Արդյունքում բեռնատարի վարորդը ձերբակալվել է և ուղարկվել ոստիկանական բաժանմունք:
Ներկայում Ֆրանսիան համարվում է 5-րդ հանրապետություն, որի հիմքերը դրել է Շառլ դե Գոլը 1958թ.-ին:
Տեսանյութն՝ այստեղ