Թե՛ կառավարությունը, թե՛ կառավարության ղեկավարը երբևէ չեն մտածել շարքային քաղաքացու մասին


13:13 , 19 հունվար, 2014

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ներդնելով կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը, ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ թե կառավարությունը, թե կառավարության ղեկավարը երբևէ չեն մտածել շարքային քաղաքացու մասին: Տևական ժամանակ հետևելով կառավարության որդեգրած սիստեմին ակամայից գալիս ես մի եզրակացության, որ այն ինչ կատարվում է մեր երկրում ներկա պահին, ուղղված է ոչ թե թեթևացնելու շարքային քաղաքացու ապրելակերպը, այլ հակառակը, ավելի է բարձրացնում թե գործազրկության, թե արտագաղթի տեմպերը: