Քաղաքացիականը հաղթելու է, որովհետև այն հեղափոխություն է գիտակցական մակարդակի վրա...


11:47 , 19 հունվար, 2014

պտի գրեմ սրա մասին  չգրեմ կսատկեմ...
Թռչկանը, երբ սկսեց, մի այլ կարգի անսովոր էր, անհասկանալի ու անկանխատեսելի... քաղաքական կոչված կուսակցական դաշտը տապալված... ու ճաք տվեց կարծրացած գիտակցությունը, միանգամից նոր սերունդն իրան զգացնել տվեց... ՇՈԿ էր բոլորի համար... հետո ՄԱՇՏՈՑԻ բաց համալսարանն իր մեջ ներառելով քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ` իմաստավորեց ու նոր երանգ տվեց քաղաքացիական դիրքորոշմանը, հանրային շահի ընկալմանը: Մաշտոցն արդեն ռեժիմի ու կարծրացած քաղաքականակուսակցականի համար կործանարար վտանգ էր: Հիմա ժամանակի հեռավորությունից, երբ նայում ես, հասկանում ես, որ քաղաքացիականը թելադրեց, ու ստիպեց ռեժիմին գնալ ինքնափոփոխության, թեկուզ կեղծ, բայց կարծրատիպերը ջարդվեցին... քաղաքացիականը հաղթելու է, որովհետև այն հեղափոխություն է գիտակցական մակարդակի վրա...