Դիետոլոգները պարզել են՝ որն է նիհարելուն ամենաշատ նպաստող բանջարեղենը


00:49 , 19 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բրիտանիայի դիետոլոգները եկել են այն եզրահանգման, որ նիհարելու համար ամենաարդյունավետ բանջարեղենը դդմիկն է: Իսկ եթե հաշվի առնենք դրա համային հատկությունները, ապա այն, անկասկած, առաջատար է հանդիսանում: 

Բրիտանացի գիտնականները մանրամասն ուսումնասիրել են տարբեր բանջարեղենների հատկանիշները և առանձնացրել են դդմիկը: Առաջին հերթին՝ դդմիկը շատ քիչ կալորիաներ է պարունակում (100 գրամում՝ ընդամենը 20 կկալ): Ընդ որում՝ դդմիկը հաջողությամբ ազատում է ավելորդ հեղուկից և ծանր մետաղներից: Բանջարեղենը ներծծում է նաև վատ խոլեստերինը և տոքսինները, գրում է Myjane-ը: