00:17 , 19 հունվար, 20141in.am-ը գրում է.
Չինաստանում ներկայացրել են ոսկուց պատրաստված ներքնազգեստ՝ կանանց համար: Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել Ուհան քաղաքի զարդերի խանութներից մեկում` մի քանի տարի առաջ:
Ոսկյա ներքնազգեստի վրա կես տարի 5 մասնագետ է աշխատել, հաղորդում է Lenta.ru-ն: Այն գնահատվում է 5 մլն յուան (մոտ 827 հազար դոլար):
Այնուամենայնիվ, զարդ-ներքնազգեստը խանութը չի պատրաստվում վաճառել:
Բացի ներքնազգեստից, խանութում ներկայացվել են նաև այլ իրեր` վզնոց, ոսկե կոշիկ և ոսկե նապաստակ: