Գենետիկները «լիցքավորված վիրուսների» միջոցով կվերականգնեն տեսողությունը


23:37 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Օքսֆորդի համալսարանից Ռոբերտ Մաքլարենը գենային թերապիան փորձարկել է վեց կամավորների վրա, ովքեր բուժվել են կուրության դեմ: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ տեսողության կորուստը կապված է ժառանգական հիվանդության հազվադեպ տեսակի՝ խորոիդերեմիայի հետ: Գենային թերապիան կարող է կանգնեցնել տեսողության կորուստը և վերականգնել տեսողությունը այն մարդկանց մոտ, ովքեր այլևս չեն տեսնում, գրում է New Scientist-ը:

Այս հիվանդությունն առաջանում է CHM գենի դեֆեկտի պատճառով, որն արտադրում է REP-1 սպիտակուցը: Այն ախտորոշվել է 50000 մարդկանցից մեկի մոտ: REP-1-ի պակասը հանգեցնում է նրան, որ աչքի բջիջները դադարում են աշխատել և դանդաղ մահանում են: Գենային թերապիան իրենից ներկայացնում է վիրուսի հետ միասին գենի աշխատող պատճենի ներդնում: Դա ուղղում է դեֆեկտը, սակայն այլևս չի կարողանում փրկել մեռնող բջիջներին: 

Տվյալներ կան նաև, որ նոր գեներն ակտիվացնում են քաղցկեղային գեներին: