23:18 , 18 հունվար, 2014
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր-նոր պայքարի դրոշ էր ծածանում, Վազգեն Մանուկյանը իր մի հարցազրույցում ասաց՝
- Սա 1995 թվականին սկսված սխալ ճանապարհի վերջն է:
Երևի թե միայն ես ինքս ինձ հարցրի՝
- Տեսնես ինչ է ուզում ասել սրանով այս մարդը, ով առաջինն է քաղաքական պայքարի դրոշ բարձրացրել, արժանացել հանրության համակարգին, առաջինը պարտվել...
Իսկ մնացյալը նրա խոսքերի վրա մտածելու, հետևություն անելու փոխարեն նրա իսկ անցյալը քրքրեցին՝ շարունակելով գնալ նրա ասած սխալ ճանապարհով: