22:59 , 18 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Խաչբառերն ու գլուխկոտրուկները տարեցներին կարող են երիտասարդեցնել առնվազն տասը տարով և նույնիսկ խոչընդոտել դեմենցիայի (թուլամտության) զարգացմանը: Նման եզրահանգման են եկել Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի մասնագետները` տասնամյա ուսումնասիրության արդյունքում:
Գիտնականները վաղուց էին նշում տարեց հասակում մտավոր ակտիվության դրական ազդեցության մասին: Նոր ուսումնասիրությունն ապացուցել է, որ նույնիսկ մտավոր չնչին ծանրաբեռնվածությունը կարող է արդյունավետ լինել:
Փորձին մասնակցել է 2 800 կամավոր, որոնց միջին տարիքը 74 տարեկան է եղել: Վերջիններս բաժանվել են չորս խմբի: Առաջին խմբում մասնակիցները զարգացրել են ինֆորմացիայի վերամշակման արագությունը և ուղեղի կենտրոնանալու հատկությունը, երկրորդում` հիշողությունը, երրորդում` տրամաբանական մտածողությունը: Չորրորդ՝ վերահսկող խմբում, գլխուղեղի վարժանքներ չեն կատարվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ