Հայաստանում 2-րդ Նախագահ-վարչապետ-Կառավարություն «հարցուպատասխանը» ԼՂ-ում էլ է քննարկվում. Դ. Բաբայան


22:43 , 18 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանում 2-րդ Նախագահ-վարչապետ-Կառավարություն «հարցուպատասխանը» Լեռնային Ղարաբաղում էլ է դարձել հանրային քննարկման առարկա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Այստեղ նույնպես տարբեր մարդիկ հետևում են, ընդհանուր առմամբ` որպես տեղեկատվական հոսքերից մեկը: Տեղյակ են, թե ինչ է կատարվում»,-ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահի խոսնակը:

Հիշեցնենք, որ ԼՂ ընդդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե` ի՞նչ արձագանք ունի Ղարաբաղում նշված «հարցուպատասխանը», և ո՞ր կողմին են պաշտպանում ԼՂ իշխանությունները, կարծիք հայտնեց, որ իշխանական տարբեր օղակներ կփորձեն ուշադիր հետևել ընթացող գործընթացներին, սակայն չեն խառնվի դրան։ Այնուհանդերձ, նա հավելեց, որ «Արցախի իշխանությունները, բնականաբար, կպաշտպանեն ՀՀ գործող իշխանություններին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ