21:30 , 18 հունվար, 20141in.am-ը գրում է.
Բրիտանացի դերասան և երաժիշտ Հյու Լորին, ով հայտնի է «Բժիշկ Հաուզ» սերիալում նույնանուն հերոսի դերով, Twitter-ի իր էջում դեմ է արտահայտվել ռուսական ապրանքներին:
Լորիի զայրույթի պատճառը The Guardian թերթում հրապարակված հոդվածն է, որը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սոչի մեկնել պատրաստվող համասեռամոլների հանդեպ վերաբերմունքի մասին:
«Ես չէի բոյկոտի ռուսական ապրանքները, եթե նրանք ամբողջ աշխարհի համար, բացի ընկճախտ առաջացնելուց, մեկ այլ բան անեին»,- իր բլոգում գրել է դերասանը:
Նրա կարծիքով` նույնիսկ ռուսական օղին պիտանի է միայն «միկրոալիքային վառարանը մաքրելու համար»: