Մինչ պայքարում ենք արտագաղթի դեմ, Բիլայնը արտագաղթը խրախուսող գովազդներ է տարածում


20:31 , 20 հունիս, 2012

Այսօր ես, ինչպես եւ "Արմենթելի" հազարավոր այլ օգտագործողներ, ստացա հեռախոսային այսպիսի լատինատառ հաղորդագրություն. " Dom Moskvu: Rossiyskoe grajdanstvo, RVP, ZAGS, zagranpasporta, voinskaya slujba, yuridicheskie konsultacii, podgotovka dokumentov. Dom Moskvi, kom.309, tel.510298 " Սա ինչ է` լկտի սադրանք թե անմեղսունակություն? Նույն օրը ԱԺ-ում պաշտոնապես հնչեց օրեկան 600 արտագաղթող հայերի աղետալի թիվը եւ անգամ "կառավարության" զեկույցում արտագաղթը ճանաչվեց ազգային հիմնախնդիր, իսկ "Արմենթել/Բիլայնը" տարածում է արտագաղթի խրախուսման գովազդը? Էն էլ քաղաքապետարանի դեմ դիմաց, մարտի 1-ի զոհասեղանի վերածցած հրապարակում, "ռազմավարական դաշնակցի" կենտրոնակայանում... 
"Чума на оба ваших дома!"(Шекспир)