Մեծ Բրիիտանիայում գենային թերապիայի օգնությամբ վերականգնել են տեսողությունը


20:29 , 18 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Օքսֆորդի համալսարանի գիտնականները գենային թերապիայի միջոցով կարողացել են ժառանգաբար անցնող զարգացող կուրության տեսակներից մեկով (խորոիդերեմիա) տառապող մարդկանց տեսողությունը մասամբ վերականգնել: Հետազոտողները թերություն ունեցող գենը փոխարինել են՝ հաճախորդներին նորմալ աշխատող գենի պատճենի ներարկում անելով:Կլինիկական հետազոտությունների առաջին փուլի արդյունքները տպագրվել են The Lancet ամսագրում: Գիտնականները նշում են, որ մեթոդն ապագայում կարող է օգնել գենետիկ կուրության այլ տեսակները ևս բուժելու համար: Խորոիդերեմիան զարգանում է X քրոմոսոմի վրա գտնվող CHM գենի մուտացիայի արդյունքում: Խորոիդերեմիան դանդաղ է զարգանում: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեծ մասը կուրանում է 40-60 տարեկանում:  Հետազոտողների խումբը Ռոբերտ ՄակԼարենի գլխավորությամբ ուսումնասիրել է գենային թերապիայի ազդեցությունը 25-63 տարեկան 6 հիվանդների տեսողական ֆունկցիայի վրա: Բուժման արդյունքում նրանց տեսողությունը մասամբ լավացել է՝ որևէ անցանկալի հետևանքներ չառաջացնելով առողջության համար: