Կարելի է 100 միավոր վաստակել, բայց նաև այդ դեպքում չնվաճել տիտղոսը. Մարտինո


18:22 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է Պրիմերայի չեմպիոն դառնալու մասին իր կարծիքը:

«Երեք թիմեր մինչև վերջ պայքարելու են Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Այդպիսին է իմ կարծիքը, որը կազմել եմ` ելնելով ներկայիս իրավիճակից:

Ընթացիկ մրցաշրջանում կարելի է 100 միավոր վաստակել, բայց նաև այդ դեպքում չնվաճել տիտղոսը»,- նշել է մասնագետը: