Քաղաքապետարանն արձագանքել է ֆեյսբուքցու ահազանգին


18:24 , 18 հունվար, 2014

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում մի շատ լավ հարց էր բարձրացրել՝ գետնանցումների թեքահարթակների հատվածի ձնամաքրման աշխատանքների հետ կապված։ Նշեմ, որ այսօր առավոտից արդեն իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները զբաղվում էին այդ հարցով։ Վերոնշյալ օգտատիրոջ հոգատար վերաբերմունքին ի պատասխան, ներկայացնում եմ քաղաքապետարանի նույնքան հոգատար արձագանքը։ Շնորհակալություն Արման Հայրապետյան–ին։