Փոխոստիկանապետը համամիտ է, որ բժիշկներին պետք է ծեծելով սպանեին


19:59 , 20 հունիս, 2012

Մի հարբեցողությունից շաղված ուղեղով «գրողիկ» կա, որ ժամանակին ատրճանակով եկավ Հյուսիսային պողոտա եւ սարսափեցրեց երկու տատիկի: Ահա, այս հարբեցողությունից բթացած ուղեղով ֆաշիստիկը գրել է, որ եթե ինքը լիներ նեմեցի մարդակերների տեղը, նույն բանը կաներ սպորտային համազգեստով բժիշկների հետ, դեռ մի բան էլ ավելի` ինչպես կասեր իր «մեծ բանաստեղծ» հայրիկը, կթաղեր: Բայց սա կարեւոր չէ. կարեւորն այն է, որ այս զառանցանքին կայք է տվել հայտնի բազազը` Ռոբերտ Մելքոնյանը եւ մի բան էլ ավելի` տարածել է իր կոտրած ձեռքով: Այսինքն, Հայաստանի օրինապահ մարմինների կարկառուն ներկայացուցիչը համամիտ է, որ բժիշկներին պետք է ծեծելով սպանեին: Այսքանը: Առանց եկնաբանությունների: