17:52 , 18 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ծննդաբերությունից հետո շատ կանայք, այսպես ասած, ավելի «լացկան են» դառնում, ինչպես նաև ունենում են տրամադրության տատանումներ: Ոմանց մոտ այդ ախտանշանները չեն անցնում: Ահա այդ ժամանակ զարգանում է խրոնիկական հետծննդաբերական ընկճախտ:
Այսպես, հետծննդաբերական ընկճախտը սովորաբար ախտորոշվում է ծննդաբերությունից հետո առաջին 4-6 շաբաթվա ընթացքում, գրում է Medical News Today-ը: Այն, սակայն, որպես կանոն, չի անցնում: Այսինքն` դրա նշաններն ավելի քիչ են արտահայտվում, սակայն, միևնույն է, ունենում են նորման գերազանցող ցուցանիշ:
Բժշկական օգնություն ստացած կանանց 50 տոկոսն այդ ընկճախտով տառապել է առնվազն մեկ տարի, իսկ օգնության բացակայության դեպքում 30 տոկոսի մոտ այն տևել է մինչև 3 տարի: