19:36 , 18 հունվար, 20141in.am-ը գրում է.
Քեմբրիջի դուքսը և դքսուհին գաղտնի հիմնել են կոմերցիոն հիմնադրամ` նպատակ ունենալով պահպանել իրենց ապրանքանիշը: Տվյալ քայլը թագավորական զույգին հնարավորություն կընձեռի վաճառել պաշտոնապես գրանցված ապրանքներ և միջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր անօրինական կերպով օգտվում են իրենց ապրանքանիշերից:
Սեփական ապրանքանիշը Քեյթին և Ուիլյամին թույլ կտա արտադրել տեքստիլ գործվածք, սպասք, զարդեր և այլն: Քեյթ Միդլթոնի ընկերությունը կրում է CE Strathearn անունը, իսկ Ուիլյամինը` APL Anglesey:
Արքայազն Հարին ևս գրանցել է սեփական ընկերություն Tsessebe անվամբ:
Քեյթի և Ուիլյամի օգնականները նշել են, որ վաճառքից ստացված ողջ եկամուտը կտրամադրվի բարեգործությանը: