Կոչ` Սահմանադրական դատարանին


17:19 , 18 հունվար, 2014

Կոչ` Սահմանադրական դատարանինYerkir.am-ը գրում է.

Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի յուրահատուկ ռիսկերը։

Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ: Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրարկումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում: ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու առաջարկով: 2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ