17:06 , 18 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Հաջորդ շաբաթ ավիաուղևորները, որոնց ճանապարհն անցնում է Շվեյցարիայի օդանավակայաններով, պետք է պատրաստ լինեն չվերթների մասսայական հետաձգման: Չվերթները կհետաձգվեն բացարձակապես ոչ անբարենպաստ եղանակային պայմանների կամ անձնակազմի գործադուլի պատճառով: Բարդ տրանսպորտային իրավիճակի պատճառը միջազգային մակարդակի միաժամանակ երկու ֆորումների անցկացումն է Դավոսում և Մոնտրյոյում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել են օդային հսկողության «Սքայգայդ» շվեյցարական կենտրոնում, «հազարավոր լրացուցիչ չվերթներ կիրականացվեն Դավոսի ֆորումի համար, ինչպես նաև ժամանակացույցում կան բազմաթիվ չվերթներ, որոնցով պատվիրակություններ կժամանեն Սիրիայի հարցով միջազգային վեհաժողովին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ