Կանանց կողմից սահմանված Գինեսի 7 զարմանալի ռեկորդ (Photo)


21:45 , 18 հունվար, 2014

Էմմա Դումիտրեսկու

Ռումինական մոդել Էմմա Դումիտրեսկուն 17 տարեկանում գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ շնորհիվ նրա, որ 2012թ.-ին Էմման Բուխարեստում հայտնվել է հարսանյաց զգեստով, որի քղանցքի երկարությունը 779 մետր 90.5 սմ է: Որպեսզի նրա հայտնվելն աննկատ չմնար, Էմման օդապարիկ էր նստել և վեր խոյացել մայրաքաղաքի վրա:

Քղանցքի ստեղծման համար 100 օր անդադար աշխատել են «Andree» նորաձևության տան 10 դերձակները: Հարսանյաց զգեստի արժեքն էր 5.500 եվրո:


Էլվիրա Օլիվեր

Որպես աշխարհի ամենատարեց բլոգեր՝ 2010թ.-ին Նյու-Յորքի բնակչուհի Էլվիրա Օլիվերը հայտնվել է «Գինեսի ռեկորդների գրքում» : Այդ պահին նա 100 տարեկան էր:  

Էլվիրա Օլիվերը ծնվել է 1910թ.-ին Բրուքլինում, իտալացիների ընտանիքում: Նա միշտ երազել է գրող դառնալ և 60 տարեկանում հրատարակել է «Տարեց իտալուհու ուրախությունները» պատմվածքը, որն ըստ նրա խոսքերի, գողացվել էր իրենից և ուրիշի անվան տակ հրատարակվել: 

Համացանցի զարգացման հետ մեկտեղ՝ Էլվիրայի տղան համոզել էր մայրիկին կրկին վերսկսել պատմվածքներ գրել, բայց ավելի ժամանակակից տարբերակով: Էլվիրա Օլիվերը բլոգ էր բացել Blogger-ում և այդպես դարձել աշխարհի ամենատարեց բլոգերը:

 

Բեթանի Դորֆման

Կարելի ուղղակի սիրել տիկնիկներ, իսկ կարելի է նաև ռեկորդ սահմանել: Հենց այդպես է արել Դյուսելդորֆի բնակչուհի Բեթանի Դորֆմանը, ով գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում», որպես Բարբի տիկնիկների ամենամեծ հավաքածու ունեցող անձնավորություն: Միայն պատկերացրեք՝ ոչ շատ մեծ տանը գտնվում է 6025 բարբի տիկնիկ:

Բեթանին միշտ շատ է սիրել բարբիներ, իսկ դրանք հավաքել սկսել է միայն 1998թ.-ից, և ահա արդյունքը: Տիկնիկները գրավում են տան բավականին մեծ հատվածը:

 

Ջոաննա Կաաս

Գերմանուհի Ջոաննա Կաասը «Գինեսի ռեկորդների գրքում» է հայտնվել որպես մրցումների մասնակցող ամենատարեց մարմնամարզուհի: Նա ծնվել է 1925թ.-ին, Հոենմյոլզեն քաղաքում: Նա մարմնամարզությամբ և հանդբոլով է զբաղվել, իսկ հետագայում սկսել է մարզչական աշխատանքը:

57 տարեկանում վերականգնել էր անձնական մարզումները և 2011թ.-ին մասնակացել էր Կոտբուսե քաղաքում տեղի ունեցող մարմնամարզական մրցումերին: Այդ պահին նա 86 տարեկան էր:

 

Անիտա Շվարց

Անիտա Շվարցը ևս մեկ գերմանուհի է, ով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Թեև բավականին յուրօրինակ:

2008թ.-ի նոյեմբերի 9-ին Շվարցը միաժամանակ վերցրել է գարեջրով լի 19 բաժակ և դրանք անցկացրել է 40 մետր: Մինչ օրս ոչ ոք չի կարողացել կրկնել նրա ռեկորդը:

 

Քրիս Ուոլտոն

Ամերիկուհի Քրիս Ուոլտոն կողմից սահմանված ռեկորդը բավականին  յուրօրինակ է: Քրիսը ռոք երգչուհի է և 18 տարեկանից սկսել է երկարացնել եղունգները: Արդյունքում, 2011թ.-ին, երբ Քրիսը 45 տարեկան դարձավ, նրա եղունգների երկարությունը 30 սմ էր հասնում: Դա ռեկորդ էր: Այդպես Քրիս Ուլտոնը գրանցվեց «Գինեսի ռեկորդների գրքում»:

 

Իզոբել Բարլեյ

Բրիտանուհի Իզոբել Բարլեյը ծնվել է 1937թ.-ին: 48 տարեկանում թռչնի տեսքով փոքր դաջվածք էր արել: Ընտանիքի անդամները այն հավանության արժանացրեցին: Իզոբելը որոշեց մեկ անգամ ևս փորձել և փաստորեն, չկարողացավ կանգ առնել:  Նա «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվեց 75 տարեկանում: Այդ ժամանակ նրա մարմնի 93%-ը ծածկված էր դաջվածքներով: Դա դեռ 2012թ.-ի տվյալներով և, ինչպես երևում է, նա չի պատրաստվում կանգ առնել: