Բահամյան կղզիներում ճամփորդության ժամանակ թունավորվել է 66 մարդ


16:46 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բահամյան կղզիներում Royal Caribbean ընկերությանը պատկանող նավում ճամփորդության ժամանակ թունավորվել է առնվազն 66 մարդ: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Նախնական տվյալներով` զանգվածային հիվանդության պատճառը նորովիրուսն է կամ «ստամոքսի գրիպը»:

Հաղորդագրության համաձայն` ուղևորության ժամանակ 2500 ուղևորներից 66-ի մոտ ախտորոշվել է աղիքաստամոքսային տրակտի խանգարում: Royal Caribbean-ում նշել են, որ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել նավի վրա: