Ավստրիայում զբոսաշրջիկներին անձնական բնույթի խորհուրդներ են տալիս


16:02 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է

Ավստրիայում հայտնվել է ուղեցույց զբոսաշրջիկների համար, որոնցում ասվում է, թե ինչպես գիշերները դարձնել անմոռանալի` հաղորդում է «Ռոսիսկայա գազետա»-ն:

Ավստրիայի Լինց քաղաքի զբոսաշրջության հարցերով բյուրոն որոշել է զբոսաշրջիկներին անձնական բնույթի խորհուրդներ տալ:

Ուղեգրից հյուրը տեղեկանում է, որ հյուրանոցում զուգընկերոջը կարելի է ասել ամենաբաղձալի երազանքների մասին: Ավելի ուժեղ զգացումների համար պետք է պատվիրել շամպայն և ելակ: 

Նրանց, ովքեր ճամփորդում են միայնակ, խորհուրդ տրվում վերցնել սիրելիի հագուստը, որը կունենա նրա բույրը: