15:55 , 18 հունվար, 2014
Ախր որ խոսա, կասեն էլի խոսաց:
Վարչապետին մեղադրում են, որ վեց տարի ա պռովալ ա տալիս սաղ, ախր, ընդդիմություն ջան, բա դու ի՞նչ ես անում: Վեց տարի ա ժողովրդին տանում-բերում ես, եսիմ ինչեր ես խոստանում, բանակցում ես, միտինգ, երթ ու արդյունքում ոչ մի բան:
Իրար ինչ ասես ասում եք, հետո միանում եք, հետո բաժանվում եք, որ իրար ինչ ասես, հետո բաժանվում ես, ու տենց վեց տարի:
Եթե պահանջում ես իշխանության հրաժարականը, դե դու էլ հրաժարական տուր, եթե իշխանության մոտ ոչ մի բան չի ստացվում, բա քո մոտ ի՞նչ ա ստացվում:
Ամեն ինչի պատճառը, որ ո՛չ իշխանությունն ա էս ժողովրդին լսում, ո՛չ էլ ընդդիմությունը: Ո՛չ իշխանությունն ա նոր մարդ աճացնում, ո՛չ էլ ընդդիմությունը: Մարդ ա իրար համար սիրուն տեղավորվել են, по жизни.
Իսկ մե՞զ: Իսկ մեզ մնում ա հանապազօրյա կյանքը՝ գազի հաշիվներով, կենսաթոշակային մուծումներով, ջիպոտ օլիգարխներով ու Աստծուն շնորհակալություններով, որ դեռ էս երկիրը պահում ա: