Արկտիկական սառույցի ճաքերը պատճառ են դառնում սնդիկային թունավորման


15:48 , 18 հունվար, 2014

Արկտիկական սառույցներում գոյացող ճաքերը նպաստում են սնդիկի գոյացմանը, որը նստում է ջրի երեսին: Հալվող սառույցի հետ այն կարող է ներթափանցել ձկների օրգանիզմների մեջ, իսկ նրանցից էլ՝ կենդանիների ու մարդկանց: Արկտիկական մթնոլորտում բարձրանում է սնդիկի պարունակությունը, ինչի պատճառը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառցադաշտերում գոյացող ճաքերն են: Այս երևույթը սպառնում է կործանարար ազդեցություն ունենալ սննդային շղթաների վրա: Nature ամսագրում հրապարակված նյութում այս կարծիքն են արտահայտել մի շարք գիտնականներ:

Նման եզրակացությունների գիտնականներն եկել են 2009-2012 թվականներին` սառցակալած Չուկոտկական ծովում սնդիկի պարունակությունը ստուգելուց հետո: Գիտնականները ֆիքսել էին նաև, որ օդում սնդիկի քանակը պայմանավորված է նրանով, թե որքան մոտ ենք սառույց ճաքին: Եթե այս տեղեկությունները համադրենք NASA-ի «Տեռռա» արբանյակից ստացող տվյալների հետ, ապա պարզ է դառնում, որ օդն ակտիվորեն տեղաշարժվում և կլանում է մթնոլորտի ավելի վերին շերտերից դեպի իրեն ձգտող սնդիկը, իսկ այնուհետև այն տեղումների տեսքով իջնում է երկիր:

Գլոբալ տաքացման պատճառով՝ ճաքերի քանակն ավելանում է, և օվկիանոսը այլևս ամբողջությամբ չի պատվում սառույցով: Այնինչ, սնդիկը շատ թունավոր նյութ է և, սկզբում ներթափանցելով ձկների օրգանիզմ, անցնում է այլ կենդանիների: