Ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետությանը վտանգող օրենքների շուրջ. Ռուբեն Հակոբյան


15:44 , 18 հունվար, 2014

Ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետությանը վտանգող օրենքների շուրջ. Ռուբեն ՀակոբյանPanorama.am-ը գրում է.

Մեր քաղաքական մշակույթի մեջ սա բացառիկ դեպք է, որ մեր քաղաքացին, քաղաքացիական նախաձեռնությունները թելադրել ու ձևակերպել է օրակարգ, որին միացել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը առանց բացառության: Այդ մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: 

Նրա պնդմամբ, այս հանրահավաքը որևէ մի ուժի կողմից չի ուղղորդվում: 

«Այն միայն ուղղորդվում է ժողովրդի կողմից, և սա է հավաքի առավելությունը», -հայտարարեց Հակոբյանը, որի խոսքին հաջորդեցին «մի-ա-ցում, մի-ա-ցում» բացականչությունները:

Անդրադառնալով «Կենսաթոշակային կուտակային օրենքին», որով առաջարկվում է պարտադիր կուտակային բաղադրիչ, Հակոբյանն ասաց, որ այն իսկապես հակասահմանադրական է: 

«Այս վերջին ամիսների ընթացքում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետությանը վտանգող օրենքների շուրջ: Սա լավ է: Եթե սոցիալական այս հարցը չունենա լուծում, մենք միասին տրամադրված ենք ձևակերպելու այն օրակարգը, որը կփոխի Հայաստանում ստեղծված իրավիճակը: Քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ վիճակը պետք է փոխվի, այդ հարցը մեզ է մնում լուծելու», -հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ