Իսկ դուք բողոքու՞մ եք այսքանից հետո


15:43 , 18 հունվար, 2014

Ոմանք մի փոքր հացի փշրանք գտնելով՝ իրենց երջանիկ են զգում, իսկ դուք բողոքում եք, որ այսօր միս չեք կերել..ոմանք բոբիկ են ման գալիս կամ պատռված ցանցոտիներով, իսկ դուք նեղանում եք ծնողներից, որ այդքան գումար չունեն, որ կարողանան ձեզ համար արժեքավոր կոշիկներ գնել....ոմանք բոլոր եղանակներին կրում են նույն պատռված շորը, իսկ դուք բողոքում եք, որ ձեր շորը բրենդային չէ......ոմանք երազում են այն օրվա մասին, թե երբ իրենց ծնողները կփոշմանեն ու հետ կգան նրանց տանելու, իսկ դուք ձեր քմահաճույքները չբավարարելու պատճառով բղավում եք նրանց վրա.....ոմանց ծնողները բաժանված են, կամ հայրը մահացել է, իսկ դուք բողոքում եք, թե ինչու ձեր հայրը մեծահարուստ չէ.....ոմանք ձեզնից հարուստ են մաքուր ու անկեղծ սրտով, բայց փող չունեն.....իսկ դուք փող ունեք, սակայն չգիտեք՝ անկեղծ լինելն ինչ է.......ոմանք աղոթում են իրենց երեխայի համար, որ շուտ ապաքինվի.....իսկ ձեզանից ոմանք չեն հավատում Աստծուն.......ԻՍԿ ԴՈՒՔ ԲՈՂՈՔՈ՞ՒՄ ԵՔ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ: