Օբաման ստորագրեց ԱՄՆ-ի դաշնային բյուջեի ֆինանսավորման մասին օրենքը


15:32 , 18 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մինչև սեպտեմբերի վերջ ԱՄՆ դաշնային բյուջեի ֆինանսավորման մասին օրենքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Օրենքով նախատեսվում է ամերիկյան կառավարության գործունեությունը ֆինանսավորել մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ մինչև 2014-ի ֆինանսական տարվա ավարտը: Ընդհանուր առմամբ` այն նախատեսում է ամերիկյան բոլոր դաշնային գերատեսչությունների գործունեության համար հատկացնել 1.1 տրիլիոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ օրինագծերը հաստատվել են Կոնգրեսի երկու պալատի կողմից: Նշվում է, որ վերջին 4 տարում ԱՄՆ կոնգրեսը դժվարությունների է հանդիպում բյուջեի հաստատման հարցում, ինչի պատճառը դեմոկրատների ու հանրապետականների միջև տևական լուրջ տարաձայնություններն են: