Աշխարհում ամենաերկար սանդուղքը բացվում է տարին մեկ


15:26 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Աշխարհում ամենաերկար սանդուղքը բացվում է տարին մեկ, այն գտնվում է Շպից քաղաքից ոչ հեռու՝ Նիզեն լեռան վրա:

Ի սկզբանե, սանդուղքը, որը բաղկացած է 11.674 աստիճանից, կառուցվել էր ճոպանուղու սպասարկման համար: 

Սանդուղքը բարձրանում է մինչև 1669 մետր, իսկ վերին կետը գտնվում է ծովի մակերևույթից 2362 մետր բարձրությամբ: Այնտեղից հիանալի տեսարան է բացվում Ալպերի վրա՝ մինչև Յուրա կանտոն: 

Սակայն հայտնի սանդուղքը սովորաբար փակ է հանրության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայտնում է Focus-ը: Սանդուղքը հանրությանը հասանելի է տարեկան մեկ անգամ, երբ տեղի է ունենում լեռը բարձրանալու Niesen Stairway Run մրցույթը: