15:08 , 18 հունվար, 2014

Ձեզ ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամփոփումը լուսանկարներով: Ընդամենը մի քանի օրում աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին կարող եք իմանալ այս հոդվածում:
Հունվարի 14, 2014թ.: Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո բլրի վրա տեղադրված Հիսուս Փրկչի արձանի լուսավորվում է հսկայական ամպրոպի ու կայծակի լուսավորությունից:
Հունվարի 14, 2014թ.: Կաշմիրի մահմեդական կանայք` ուղղված դեպի իրենց հոգևոր առաջնորդը, ով իր ձեռքում պահում է սուրբ մասունքներ, որն իբր Մուհամեդ մարգարեի մորուքից է: Կաշմիր, Հնդկաստան:
Հունվարի 14, 2014թ.: Պակիստանում Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ սննդի վաճառքի կենտրոնում հաճախորդների համար բրինձ են պատրաստում, որը պետք է բաժանվի աղքատներին: Իսլամաբադ, Պակիստան:
Հունվարի 11, 2014թ.: Հեծանվորդը Բոլիվիայի Ույունի աղի հարթավայրում:
Հունվարի 14, 2014թ.: Եգիպտացի տղամարդը թանաքի մեջ է թաթախում իր մատը՝ երկրի սահմանադրության հանրաքվեին իր ընտրությունը կատարելուց հետո: Կահիրե, Եգիպտոս:
Հունվարի 10, 2014թ.: Դեպի Հորդանանի մկրտության վայր՝ Բեթանիա ամենամյա ուխտագնացության ժամանակ հոգևորականը բարձրացնում է Աստվածաշունչը:
Հունվարի 12, 2014թ.: 2013թ.-ին խորտակված Կոստա Կոնկորդիա զբոսանավը Իտալիայի Ջիլիո կղզու ափերին:
Հունվարի 12, 2014թ.: Աշխատակիցն օգնում է կանգնեցնել «Հաջողության աստծու» արձանը, որպես Սինգապուրում չինական Նոր տարվա տոնակատարությունների դեկորացիայի մաս:
Հունվարի 13, 2014թ.: Հնդիկ զինվորները ցուրտ ձմեռային առավոտյան քայլերթի փորձ են անում` նախապատրաստվելով Հանրապետության օրվա զորահանդեսին, Նյու Դելի:
Հունվարի 13, 2014թ.: Հինդուական հոգևորականը երեկոյան ծիսակարգը կատարելիս պտտում է ավանդական լամպը՝ Գանգես և Յամունա գետերի հատման վայրում գտնվող Սանգամ բնակավայրում՝ Հնդկաստանի Ալահաբադ շրջանում Մակար Սանկրանտիի փառատոնի ժամանակ:
Հունվարի 13, 2014թ.: Բուլղարիայի Բատանովկի գյուղում տեղի ունեցող Կուկերի դիմակահանդեսը:
Հունվարի 13, 2014թ.: Վեվկանի գյուղի գյուղացին ինքնուրույն պատրաստած համազգեստով դուրս է եկել օրթոդոքս եկեղեցու Սբ. Վաասիլիյի օրվան նվիրված դիմակահանդեսին: Գյուղը մոտ 170 կմ հեռավորության վրա է գտնվում Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեից:
Հունվարի 14, 2014թ.: Երեխաները ձեռքերը պարզել են սնունդ բաշխող կենտրոնի պատուհանից Մուհամեդ մարգարեի ծննդյան կապակցությամբ անվճար բաժանվող քաղցրավենիք ստանալու համար: Իսլամաբադ, Պակիստան:
Հունվարի 14, 2014թ.: Նյու Դելիում Մուհամեդ մարգարեի ծնունդը տոնող արարողության ժամանակ մահմեդական տղան ձիու թամբին պահել է քնած երեխային:
Հունվարի 14, 2014թ.: Բեռլինում տեղի ունեցող «Մերսեդես Բենս» նորաձության շոուի ժամանակ, մոդելի աչքին կապույտ լինզաներ տեղադրելով, նրան նախապատրաստում են Պատրիկ Մորի աշուն-ձմեռ 2014 հավաքածուի ցուցադրությանը:
Հունվար 15, 2014թ.: Անգլիայի Չեստերի կենդանաբանական այգում ոսկեգույն մանտելա գորտի մեջ իմպլանտ են ներարկում, որը թույլ է տալիս աշխատակիցներին նրան տարբերել 80 գորտից բաղկացած խմբում:
Հունվարի 15, 2014թ.: Հնդկաստանի Պալամեդու բնակավայրում ցլերի սանձահարման Ջալիկադու մրցության ժամանակ մասնակիցը ընկնում է կենդանու վրայից:
Հունվարի 16, 2014թ.: Անգլիայի Ուինկանտոն բնակավայրի ձիարշավարանում Բրենդան Փաուելը վազքուղու վերջում ընկնում է ձիուց:
Հունվարի 16, 2014թ.: Պաղեստինցի տղան Գազայում խաղում է հրթիռից փլատակների վերածված շինության մոտ:
Հունվարի 16, 2014թ.: Սաուդյան Արաբիայի օդաչուների Բազե թիմը Սախիրում տեղի ունեցող Բահրեյնի միջազգային օդային շոուի ժամանակ ցուցադրում է իրենց համարը:
Հունվար 16, 2014թ.: Մինչև Սաալի գետում սուրբ լոգանք ընդունելը, հինդուիզմի հետևորդ կանայք նստած տաքանում են կրակի մոտ՝ Քանթմանդուի Սանխու բնակավայրում Սվասթանի Բրատա Քաթա փառատոնի առաջին օրը:
Հունվար 16, 2014թ: Տղամարդը ձիով սլանում է կրակի միջով Սուրբ Անտոնիոսին նվիրված ծիսակարգի ժամանակ Իսպանիայի Սան Բարտոլոմե դե Պինարես բնակավայրում` Մադրիդից 100 կմ դեպի արևմուտք: