Ն.Զոհրաբյան. Օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներ


15:13 , 18 հունվար, 2014

Ն.Զոհրաբյան. Օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներPanorama.am-ը գրում է.

«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, գրպանահատության մասին օրենքը: Սուտ են իշխանության բոլոր հավաստիացումները, թե օրենքը բխում է քաղաքացիների շահերից, ոչ` օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներ»,- Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ինչքան պետք է արհամարհեն, չսիրեն սեփական ժողովրդին, որ հասցնեն այս վիճակին` հետաքրքրվեց պատգամավորը և մեղադրեց Սահմանադրական դատարանին իշխանություններին սպասարկելու համար.

«Սա վերջին հնարավորությունն է ապացուցել, որ դա այդպես չէ, որ ՍԴ-ն չի ծառայում կլանին, այլ ծառայում է Սահմանադրությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ