Ամենաճանաչված հայ մարզիկները


15:06 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, Facebook սոցիալական կայքում ունեցած Լike-երի քանակով Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ ամենաճանաչված մարզիկն է :
Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի էջը հավանել է ավելի քան 500 հազար օգտատեր։ Երկրորդ տեղում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ում էջը հավանել է շուրջ 200 հազար օգտատեր։

Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 64 հազար Like:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն իր ակտիվում է գրանցել 20.7 հազար Like: